|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վարչապետի հանձնարարականին` կրճատումների ու խնայողական ծախսերի մասով: Նա նշեց, որ քաղաքապետարանում հաստիքների կրճատում չի լինելու, քանի որ եղած հաստիքները հազիվ բավարարում են Երևանի այն բոլոր ծառայությունները մատուցելուն, որոնք երևանցիներն են պահանջում:
«Օր օրի երևանցիները ավելին են պահանջում, որը ես համարում եմ շատ նորմալ, քանի որ զարգացող մայրաքաղաք է: Այսօրվա խնդիրնեն այլ են, քան 3-4 տարի առաջվա խնդիրները, ահա ինչու մեր հաստիքները մինիմալն է, որ հազիվ կարողանում ենք աշխատակազմով ապահովել անգամ ոչ աշխատանքային օրերին աշխատելով»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Ինչ վերաբերում է ծախսերի խնայողությանը, քաղաքապետը նշեց, որ ամեն տարի են ուշադրություն դարձրել ծախսերի խնայողությանը, այս տարի էլ պետք է շատ խիստ լինեն, որ շռայլություններ չլինեն: Քաղաքապետը որպես ասվածի ապացույց օրինակ բերեց վերջին ժամանակներում մշակույթի միջոցառումների գումարների կրճատումը` այն ուղղելով զոհված զինվորների ընտանիքներին:
«Ուզում եմ վստահեցնել, որ 2017թ-ին հաստատ շռայլություններ չեն լինելու»,- ասաց Տարոն Մարգարյանը: