|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հրատապ լուծման՝ օրերի, շաբաթների խնդիր է դրամահավաքների կանխումը, ունենք լուրջ հաջողություններ՝ մի շարք դպրոցներում հետ են վերադարձվում հավաքված գումարները. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դրամահավաքության, կոռուպցիայի հետ կապված փաստերի հարցով դիմել են ոստիկանություն և ԱԱԾ: «Մեկ գործով ԱԱԾ-ն է զբաղվում, 3 գործ ուղարկվել է ոստիկանություն, բայց ընթացքում նաև մեր տեսչական մարմինն ու հանրակրթական վարչությունն աշխատում են այդ դեպքերի կանխման ուղղությամբ: Մենք նպատակ չունենք բոլորին բանտեր ուղարկել, բայց արտառոց դեպքերում նրանք բանտեր կգնան, և դա դաս կլինի մյուսների համար»,- ասաց Հարությունյանը:
Նա կոչ արեց տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր կոռուպցիոն միջոցներով են աշխատում, դադարեցնել այդ գործողությունները և լքել կրթական համակարգը, որովհետև նման կերպ հնարավոր չէ այլևս աշխատել: