|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գալիք տարվա հունվարի 1-ից կսկսի գործել ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին:
Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Զեյնալյանը։