|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: Սարոյանը հայտարարեց. «Թող լինի, ավելի լավ»:
Նա նշեց, որ ԱԱԾ տնօրենի ասածն իրեն չի վերաբերում: «Գնացեք, սաղ նայեք: Ավելի լավ, ես ուրախ եմ: Հեսա սաղ կերևա` ով էս պետությունից ինչ ա գողացե»,- ասաց պատգամավորը:
Իսկ թե, ըստ նրա, ովքե՞ր մտահոգվելու խնդիր ունեն, ասաց. «Ո՞վ իմանա»: