|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Փարաքարի համայնքապետի սպանության պատասխանատուներից մեկը, առնվազն չկանխարգելելու մասով, դուք եք հանդիսանում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր Աննա Գրիգորյանը:
Նախարարն ասաց, որ առաջին պահից եղել է համայնքում, բաժնում, որպեսզի պրոցեսը կազմակերպվի այնպես, որպեսզի ունենան դեպքի ամբողջական բացահայտումը:
«Դեպքի մոտիվը տեղի է ունեցել փետրվարին: Ոստիկանության կողմից ամիսներով կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք ռիսկային են գնահատվել: Մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան ու տարիներով պահպանել այնտեղ: Կա օպերատիվ աշխատանք, եղել են այլ պրոցեսներ»,- նշեց նախպարարը:
«Տիկին նախարար, դեպքի վայրւմ լինելը մեր վրա լավություն չծախեք»,-արձագանքեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։