|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր՝ մայիսի 18-ին, Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողների հետ:
Հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ պայմանավորված խաղ անցկացնելու փորձի մեջ մեղադրվող «Շիրակ» ակումբի նկատմամբ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը չի փոխվի, եւ ՈՒԵՖԱ-ն վարույթ կսկսի այս գործով:
Լրագրողներին ներկայացվեցին գործով փաստերը, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանի ու «Բանանց»-ի ֆուտբոլիստի խոսակցության ձայնագրությունները:
Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 1 տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակ»-ը նահանջեց 4-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացել «Շիրակ»-ին տուգանել նվազագույն աշխատավարձի 7- հազարապատիկի չափով, ինչպես նաեւ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի միավորները նվազեցնել 12-ով:
«Շիրակ»-ն իրավունք ունի 21-օրյա ժամկետում բողոքարկում ներկայացնելու ՈՒԵՖԱ, ապա նաև Լոզանի արբիտրաժային դատարան: