|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան ու չեն լինի: Այդ մասին մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է նրա պաշտոնական կայքեջը:
Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել մանրամասն պատմել ՀՀ վարչապետին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, ԵԱՏՄ գործունեության մասին:
Լուկաշենկոն նաև շնորհավորել է Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:«Մեզ վրա կարող եք հույս դնել, ինչպես նախկինում: Մեր քաղաքականությունը մեզ համար շատ հարազատ հայ ժողովրդի հանդեպ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Այն նախկինի պես կառուցողական և բարեկամական կլինի»,-ասել է Լուկաշենկոն: