|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հարցազրույց է տվել հունական Kathimerini-ին` դարձյալ հայտարարելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին:
Ըստ Demokarthaber-ի` Ասադը նշել է, որ Էրդողանը համակրում է ծայրահեղական մուսուլմաններին և աջակցում «Մուսուլման եղբայրներին»:
Սիրիայի ներքին պատերազմը համաշխարհային պատերազմի նմանեցրած Ասադը այն բնութագրել է հետևյալ տողերով. «Այն սառը պատերազմից շատ ավելին է, սակայն հասուն պատերազմից` շատ ավելի քիչ»:
Նա, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ այս ամենը չի վերածվի գերտերությունների միջև անմիջական բախման, քանի որ դա կլինի աշխարհի մյուս երկրների համար անկառավարելի:
Կրկնելով այն հայտարարությունը, որ 2013-ից ի վեր Սիրիան չունի քիմիական զենք, Ասադը կրկին ընդգծել է, որ Քիմիական զենքն արգելող կազմակեպությունը հետաքննություն է իրականացրել և պարզել, որ Սիրիան չունի այդ զենքից: Նախորդ ամիս Դումայում քիմիական զենքի կիրառման մասին պնդումներին անդրադառնալով`նա նշել է, որ դա պարզապես անհեթեթություն է և ոչ այլ ինչ, եթե ոչ սիրիական բանակի վրա հարձակվելու համար պրիմիտիվ խաղ: