|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սուրգութում ոստիկանները ստուգման նպատակով ավտոմատներով ներխուժել են մուսուլմանական սրճարաններից մեկը և ստիպել հաճախորդներից երեքին սափրել մորուքը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Սուրգութում տաջիկական ազգային ինքնակառավարման ներկայացուցիչ Ֆայզուլո Ամինովը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին մզկիթից ոչ հեռու գտնվող սրճարանում:
Ոստիկանները նաև մի քանի մարդու են ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանական բաժին, իսկ ավելի ուշ բաց են թողել բոլորին:
Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ հայտարարել է, թե հրապարակված ինֆորմացիայի իսկությունը ճշտվում է: