|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ կոալիցիոն կառավարություն կլինի՞, թե՞ ոչ, Փաշինյանն արձագանքեց. «Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՊՆ, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն»:
Նա չմանրամասնեց, թե որ պորտֆելները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են: