Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չի բացառվում նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Русарминфо-ի հետ զրույցում նշել է, որ Սոչիում նախատեսված գագաթաժողովը Հայաստանի նորընտիր վարչապետի համար հարմար առիթ կլինի, քանի որ այժմ նրա համար կարևոր է ցույց տալ, որ իր կուսակցության` իշխանության գալը վտանգ չի ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների համար:
«Այլ բան է, որ Փաշինյանից պետք է սպասել որոշակի պայմանների առաջքաշում: Ի՞նչ պայմաններ նա կներկայացնի ԵԱՏՄ-ին, կտեսնենք: Նա իր հատուկ դիրքորոշումը ցույց կտա»,- ասել է Լեպյոխինը:
Ռուս փորձագետը նաև նշել է, որ եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ապա պետք է հանդես գա նորարարական առաջարկներով, որոնք չուներ Սերժ Սարգսյանը։