|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում, որը զբաղեցնում է 2002 թվականից:
Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին: Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:
Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵՊՀ և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ոսկե մեդալներով:
Աշոտ Մելոքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է, ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ: