|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 5-ին, ժամը 07։13-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.240 և արևելյան երկայնության 44.500աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: