|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսի 4-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է 82մմ 1 ականանետի արկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՀՀ ՊՆ սակրավորական խմբի ժամանումը. արկը տեղափոխվել է Արմավիրի զորավարժադաշտ՝ ոչնչացման նպատակով։