| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  7 տարի առաջ - 2018-05-01 13:35
            7 տարի առաջ - 2018-05-01 13:35  
         
                
            Հայտնել ենք, որ ԱԺ-ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Իր ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարություններին, թե իր` վարչապետ դառնալու դեպքում արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չեն լինելու:
«Շատերին զարամանալի և տարօրինակ է թվում, որ ՀՀ նոր կառավարությունը արտաքին շրջադարձեր չի անելու: Իմ ընտրվելու պարագայում ՀՀ-ն շարունակելու է մնալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ»,- ասաց նա:
Փաշինյանը սա բացատրեց նրանով, որ այս դիրքորրոշումը բխում է ոչ թե անձի ճաշակից, այլ ՀՀ ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից:
«Պահանջելով ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, սոցիալական բնագավառներում փոփոխություններ` որևէ փոփոխություն չի պահանջվում արտաքին քաղաքականության ոլորտում, և մենք` որպես ժողովրդի հլու ծառաներ, պարտավոր ենք հաշվի նստել սրա հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին` վարչապետի թեկնածուն ասաց, որ իրենց շարժումը սպառնալիք չի ստեղծում: «Կարևորություն ենք տալիս ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան հարաբերություններին: Մենք խորացնելու ենք հարաբերությունները ԵՄ երկրների հետ, ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացումն իրական դարձնենք: ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարիք ունեն, մենք նպատակադրված ենք ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալուն: Չինաստանի հետ ենք հարաբերությունները խորացնելու, սա ենք համարում չափազանց կարևոր»,- ընդգծեց նա:
Փաշինյանն ասաց նաև, որ հավատարիմ են այն քաղաքականությանը, որը տարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման համար:
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` նա ասաց. «ԼՂ հարցի խաղաղ լուծման համար կա մեկ ճանապարհ` Արցախի ժողովրդի` իր ճակատագիրն ինքնուրույն որոշելը: Բացառապես խաղաղ կարգավորում պետք է լինի, որի հիմքում ընկած են լինելու ժողովրդի ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքները»: