|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին, լուրեր էին հրապարակել, թե 2017-ի հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև ՀՀ ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում:
Այդ առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հրապարակումների մեջ նշված սահմանափակումները, համաձայն «ՀՀ «ԵԱՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին