|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի կազմում ընդգրկված 9 պատգամավոր ժամանել է Երևան` հայ գործընկերների հետ հանդիպում անցկացնելու: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ խորհրդարանում աղբյուրը:
«Հանձնաժողովի 9 անդամ, նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարությամբ, այժմ Հայաստանում են, որտեղ հանդիպում են անցկացնում ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` ռուս պատգամավորների հետ հանդիպմանը մասնակցում են Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամները: