|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ապրիլի 24-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն և բախվել Կենտրոնական զինվորական հավաքակայանի ճաղավանդակին: Վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: