|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք պետք է առաջ գնանք, լավատես լինենք, բայց նաև պետք է հասկանանք, որ այս օրը չենք կարող փոխարինել ինչ-որ այլ հարցերով ու խնդիրներով. Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին` նա ասաց, որ դա մեծ հնարավորություն է բոլորիս համար: «Ես հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը և ոչ միայն Հայաստանում, այլը Հայաստանից դուրս` Սփյուռքում էլ: Հայ ազգն ունի շատ պարզ և լուսավոր ապագա, եթե մենք հասկանանք, որ միասին պետք է անենք շատ ծանր ու երկար աշխատանք, իսկ դա մեզնից պահանջելու է ուժ: Միմյանց հարգելով` պետք է գնանք առաջ»,- ասաց գործարարը: