|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում փայլուն են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող բռցնքամարտիկները:
Հայաստանի հավաքականի 6 անդամ արդեն քառորդ եզրափակիչում է և հաջորդ մենամարտը հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: 75 կգ քաշային կարգում փայլուն է հանդես գալիս Ռաֆայել Հովհաննիսյանը, ով, իր առաջին մարտում հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, այնուհետև առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ:
Հովհաննիսյանից բացի, քառորդ եզրափակիչ դուրս եկան և կիսաեզրափակիչի համար կպայքարեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:
Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: