|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ռուսաստանի վարքը» կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների թեմաներից մեկը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը. հայտնում է РИА Новости-ն: Հանդիպումը նախատեսված է ապրիլի 27-ին:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերություններն ավելի սրացան սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումից և դրան հաջորդած` Սիրիայի հրթիռակոծությունից հետո: