|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները պատրաստ են շուտով ապացույցներ ներկայացնել, որ սիրիական ուժերը խոցել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Սիրիայի տարածքում արձակված հրթիռների մի մասը. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ բոլոր 105 հրթիռները հասել են թիրախներին, թող ապացույցներ ներկայացի»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ, ի պատասխան սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակմանը, ապրիլի 14-ին հրթիռակոծել էր Սիրիան: