|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները վախից դրդված են գնում արտահերթ ընտրությունների:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հանդիպել ու քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը, և արդյունքում` որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել հունիսի 24-ին:
Ըստ Diken-ի՝ Փերինչեքը նշել է, որ, արտահերթ ընտրություններ անցկացնելով, իշխանությունները փորձում են վերացնել Սահմանադրությունը: Նա նաև իր վրդովմունքն է հայտնել, որ «Ազգային շարժում» կուսակցությունն այլևս ջնջվում է քաղաքական դաշտից՝ իր գոյությունը Էրդողանի իշխանության հետևից քարշ տալով պահպանելով: