|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բացօթյա առեւտրով իրենց ապրուստը վաստակող քաղաքացիները, ովքեր արդեն երկու շաբաթ է պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, երեկ հասել են նախագահական նստավայր, որտեղ նրանց հսկել են կրկնակի ավելի թվով ոստիկաններ:
Սակայն երբ նախագահական նստավայր է ժամանել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ոստիկանների մի զգալի մասն այդտեղից ծլկել է, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգել է նախագահականի դիմացից հեռացնել ոստիկանական ավտոմեքենաները, իբր` ամոթից դրդված: Այսինքն, Բազազը եւ մյուսները գիտեն, որ իրենց արածը, մեղմ ասած, ամոթ բան է, բայց դե եթե տարածքում դեսպան-մեսպան չկա, ոչինչ: Իսկ որ ՀՀ քաղաքացիներն են այդ խայտառակությանը ականատես, հոգ չէ: Ինչ վերաբերվում է Մարի Յովանովիչի` նախագահական այցելելու նպատակին, այն պաշտոնապես չի պարզաբանվել: ԱՄՆ դեսպանատնից լրագրողներին պատասխանել են, որ այցը ոչ պաշտոնական բնույթ է կրել: Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը եւս այդ այցի մասով լռություն է պահպանել: