|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ սկսված շարժումը մեկ ղեկավար ու առաջնորդ ունի, և դա քաղաքացին է, ով պետք է ինքնակազմակերպվի: Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, թե Հայաստանում թավշյա ոչ բռնի հեղափոխություն է սկսվել:
«Մենք պետք է շարունակենք սկսված գործը մինչև հաղթական ավարտ: Վաղը ժամը 10-ից մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ, շրջափակելու ենք ճանապարհները, մայրուղիները, գերատեսչությունների շենքերը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ վաղը առավոտյան գործողությունները կսկսվեն Ֆրանսիայի հրապարակից ու կավարտվեն Հանրապետության հրապարակում:
«Սովորաբար հրապարակում քնում են, որ կարողանան այն պահել, բայց ի՞նչ կարիք կա գիշերը հրապարակում քնելու, եթե ցանկացացած հրապարակ ցանցային գործողություններով կարող ենք վերցնել»,- ասաց Փաշինյանը:
Ի դեպ , նա նաև երաժիշտ Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին ու Արսինե Խանջյանին հրավիրեց Երևան, մասնակցելու ցույցերին: Նա նշեց նաև որ հեղափոխական կոմիտեներ է ստեղծելու հանրապետությունով մեկ` պետական գերատեսչությունների շենքերը շրջափակելու նպատակով: Վերջում Փաշինյանն ընդգծեց, որ իրենք հաղթել են եւ իրավունք ունեն այս գիշեր իրենց տներում գիշերել: Այժմ երթ է մեկնարկել: