|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, սենսացիոն բացահայտում արեց, թե ինչ հրահանգ է տվել Իջևանում փայտահատների ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն և ոստիկանությանը: Նա ասաց, որ ինքը Իջևան էր մեկնել` արյունահեղությունը կանխելու։
«Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր»»,- ասաց Վանեցյանը։
Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե սիրում է ժողովրդին` ասելով «սիրում եմ ձեզ», «հպարտանում եմ ձեզանով» և այլն, այլ իրականում ատում է մեզ` բոլորիս, և սիրում է միայն իր աթոռը: