|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռակոծությունները եղել են օրինական և իրականացվել համաշխարհային հանրության իմացությամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ նա միաժամանակ հավելել է, որ այս հարձակումները, որոնց կողմ է եղել նաև Թուրքիան, պատճառ են դարձել այդ երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների «ճեղքմանը»:
Մակրոնը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ համատեղ իրականացված գործողությունների շրջանակներում Ֆրանսիան կարողացել է հրթիռակոծել բոլոր թիրախները: «Սակայն մենք Սիրիային պատերազմ չենք հայտարարել»,- այնուամենայնիվ, նշել է նա: