|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեծ ներդրում է ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. ըստ ТАСС-ի` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նազարբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբ մենք խնդիրներ ունեինք մեր հարաբերություններում, Նազարբաևը բազում բանակցությունների է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նազարբաևը երեկ Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա: Կողմերը քննարկել են բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: