|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռներ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է գործողությանը իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշում է, որ ինքնիշխան պետության մայրաքաղաքին, որը տարիներ շարունակ փորձում է փրկվել ահաբեկչական ագրեսիայի պայմաններում, հարված է հասցվել: «Պետք է իսկապես բացառիկ լինել` հրթիռակոծելու համար Սիրիայի մայրաքաղաքը, երբ երկիրը խաղաղ ապագայի շանս է ստացել»,- գրել է Զախարովան: