|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան Լոնդոնի հետ չի քննարկում «Սկրիպալի գործի» պատճառով հասցված վնասի փոխհատուցման հարցը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով համապատասխան հարցին. հայտնում է РИА Новости-ն:
«Բրիտանական կողմի հետ չի քննարկվում վնասի փոխհատուցման հարցը: Ընդհանուր առմամբ, բրիտանական կողմի հետ կա շփման դեֆիցիտ»,- նշել է նա`հավելելով, որ նման հարց օրակարգում չկա:
Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստեր թունավորման մեջ Լոնդոնը Ռուսաստանին է մեղադրում: