|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այն բանից հետո, երբ ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ներառեց 7 ռուսաստանաբնակ միլիարդատերերի, նրանց ընդհանուր կարողությունը նվազել է ավելի քան 1,25 միլիարդ դոլարով: Այդ մասին են վկայում Forbes-ի տվյալները. հայտնում է РБК-ն:
Վերլուծաբանների հաշվարկներով՝ ամենաշատը տուժել է Օլեգ Դերիպասկան, որի կարողությունը նվազել է 960 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով:
Forbes-ի գնահատականով՝ Սուլեյման Քերիմովը կորցրել է 265 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 57 միլիոն դոլար, Վլադիմիր Բոգդանովը՝ 6 միլիոն դոլար:
Իսկ ահա երկու գործարարի՝ Կիրիլ Շամալովի և Իգոր Ռոտենբերգի կարողությունների վրա պատժամիջոցների ցուցակում հայտնվելը որևէ կերպ չի անդրադարձել: