|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական կայքից:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, հոգևոր ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Մայր Աթոռի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում: