|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, սույն թվականի մարտի 15-ից ազատվելով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում, իսկ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանը սույն թվականի մայիսի 1-ից ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Անդրեասյանը և Տ. Վարդան քահանա Հայրապետյանը սույն թվականի մարտի 20-ից ծառայության են կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում։