|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր FourFourTwo ամսագրին, որում խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու եւ թիմում իր կարիերայի մասին:
«Արսենալ» տեղափոխվելու մասին երկար չեմ մտածել: Ավելի լավ մեկնարկ չէի կարող պատկերացնել: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլը: «Արսենալ» եմ տեղափոխվել, քանի որ Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել թիմում, այլ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում էր փոխարինել Սանչեսին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք` տարբեր որակներով: Ցանկանում եմ շատ գոլեր խփել և դառնալ թիմի լեգենդը»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «զինագործներն» այսօր սեփական հարկի տակ կմրցեն ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին: