|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին` ի՞նչ է մտածում Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, երբ ռուս-թուրքական հարաբերությունները մերձենում են այն աստիճանի, որ ռուսական զենիթա-հրթիռային C-400 համակարգերի վաճառքը Թուրքիային Ռուսաստանը համարում է առաջնահերթություն:
«Դե էդտեղ մտածելու հարց չի, ամեն մի պետություն ունի իր շահերը: Այս պարագայում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը համընկնում են: Մենք պետք է դա հաշվի առնենք և ուշադիր հետևենք, մեր եզրակացությունները անենք»,- ասաց փոխնախարարը:
Իսկ թե ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի ազգային անվտանգության վրա ռուս-թուրքական շահերի համընկնումը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Եկեք շատ առաջ չընկնենք: Առաջին անգամ չէ: Մենք հիշում ենք` ինչ մեղրամիս եղավ, որից հետո Թուրքիան թիկունքից խփեց Ռուսաստանին: Այնպես որ` կան պահեր, որ կան թե' համընկնումներ, թե' հակասություններ»: