|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ կինը ծննդաբերել է Աբովյան քաղաքի ծննդատանը: Ծննդաբերությունն անցել է դժվարություններով, կինն արյունահոսել է, բժիշկները կեսարյան հատում են արել:
Ծննդկանը երեկ երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Մեր տեղեկություններով՝ երբ երեխան տեղափոխվել է «Սբ Աստվածամայր», նրա վիճակն արդեն կրիտիկական է եղել. անհաս երեխա է եղել, «Սբ Աստվածամայր» տեղափոխվել է թոքի պատռվածքով: Նորածնի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: