|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Ըստ քաղաքացու` բժիշկի մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով նորածինը մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: