|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոս Անջելեսում Հոլիվուդյան 70-ամյա դերասան Առնոլդ Շվարցենեգերի սիրտը վիրահատել են: BBC-ից տեղեկանում ենք, որ Շվարցենեգերի մոտ սրտի խնդիրներ են ի հայտ եկել, որի պատճառով էլ սրտի բաց վիրահատություն են անցկացրել:
Դերասանը 1997-ին նույնպես սրտի վիրահատության է ենթարկվել: TMZ-ի փոխանցմամբ՝ օրերս դերասանի մոտ բարդություններ են առաջացել, ինչն էլ վիրահատության պատճառ է դարձել: Բժիշկների խումբը վիրահատության ընթացքում չի բացառել հավելյալ խնդիրների առաջացումը: