|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ թուրքական ուժերը կարող են գործողություններ սկսել Սիրիայի այլ քաղաքներում։
Ըստ Demokrathaber-ի՝ նա նշել է, թե իբր Թուրքիան հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Սիրիայի Մանբիչ շրջանում։ «ԱՄՆ-ը խոստացել էր Թուրքիային, որ քուրդ զինյալները կլքեն Մանբիչը, սակայն Վաշինգտոնը չկատարեց իր խոստումը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով. «Թուրքիան նաև պատրաստ է Իրաքի Սինջար շրջանում ռազմական գործողության անցկացմանը։ Մի գիշեր անսպասելիորեն կարող ենք մտնել այնտեղ»: