|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` կառավարության հերթական նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետարանների 2018թ. գործունեության ծրագրի վերաբերյալ: Վարչապետի խոսքով` մարզերի 2017թ. հաշվետվությունների ուսումնասիրման և խորհրդակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ բոլոր մարզերում, 2016թ. ցուցանիշների համեմատությամբ, արձանագրվել է զգալի դրական աճ` գյուղատնտեսական, սոցիալական, շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում:
Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին, մարզպետերին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների ամենամյա զեկույցները վերանայելու ուղղությամբ` անդրադառնալով մեկ շնչին ընկնող` համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային ցուցանիշների հավաքագրման, ծախսային, աղբահանության աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին:
Տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին հանձնարարվեց նաև օրենքով սահմանված կարգով կադրային փոփոխություններ կատարել այն ոլորտներում, ուր արձանագրվել են բացթողումներ: