|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան իբր հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Իրաքի Սինջար շրջանում:
Ըստ Reuters-ի՝ նա հայտարարել է, որ այնտեղ գործողություն սկսելու մասին իրենք հայտնել են ավելի վաղ, իսկ այժմ արդեն սկսվել են այդ գործողությունները:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, որի դեմ գործողություններ իրականացնում է ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ նաև երկրից դուրս:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի սկսած գործողությունները կրում են զուտ «հակաահաբեկչական» բնույթ:
«Թուրքական պետականության պատմության մեջ երբեք չեն եղել օկուպացիայի և օտար հողերի գրավման փաստեր, ինչը չես ասի Արևմուտքի երկրների մասին»,- պնդել է նա: