|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տարվա լավագույն ֆուտբոլիստներին մրցանակները հանձնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Խոսելով տոմսերի վաճառքի նոր քաղաքականության մասին` նա ասաց. «Նոր քաղաքականություն չկա: Որևէ բան չի փոխվել, ուղղակի աբոնեմենտային համակարգով է լինելու: Որքանո՞վ կհաջողվի, կտեսնենք այս խաղերից հետո: Ինձ անընդհատ քննադատում էին` տեսեք՝ ինչ գին է սահմանել, հիմա կերևա՝ ե՞ս էի մեղավոր, թե՞ երկրպագուներն ու ինձ քննադատողները»:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու են ազգային հավաքականի հանդիպումների աբոնեմենտներ: Մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: