|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միջազգայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն վստահեցնում է, որ ըմբշամարտօ` 2020-ի օլիմպիական խաղերից դուրս թողնելու որոշումը վերջնական չէ:
«Նախնական քվեարկությունը չի կարող հիմք ծառայել ըմբշամարտ մարզաձեւը օլիմպիական խաղերից դուրս թողնելու համար: Մենք պայմանավորվել ենք Մարտինետիի հետ հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում: Ինձ դուր եկավ նրա խոստումը, ըստ որի` նրանք պատրաստվում են ըմբշամարտը հարմարեցնել մեր պահանջներին: Այս մարզաձեւը կլինի 2016թ. Ռիոյի խաղերում: Շատ երկրների ֆեդերացիաներ հիմա աշխատում եմ, որպեսզի ըմբշամարտն ընդգրկվի նաեւ 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրում»,- ասել է Ռոգեն:
Հիշեցնենք, որ ըմբշամարտը հայտնվել էր 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնացող մարզաձևերի ցուցակում: