|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստի մեկնարկից առաջ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը նշեց, որ քանի որ այսօր ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման հարցը, ուստի նիստը կարող է մեկնարկել մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի:
Ուշագրավ է, որ ավագանու ՀՀԿ-ական անդամներից ոչ բոլորը ոտքի կանգնեցին, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ զարմանալի է այս փաստը: «Մարտի 1-ի զոհերը ՀՀ քաղաքացիներ էին, այդ թվում` նաև ոստիկաններ»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքեց, թե քանի որ օրակարգում հուշարձանի տեղադրման հարցը կա, կարիք չկար այլևայլ գործողությունների: Ալեն Սիմոնյանի զարմանքին, թե մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի, քաղաքապետը պատասխանեց. «Բայց ես Ձեզի չհարցրի»: