|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենք կիրառելու հրամանը, ամենայն հավանականությամբ, տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը. հայտնում է Медуза-ն:
«Մենք կարծում ենք, որ հավանական է, որ Բրիտանիայի, Եվրոպայի փողոցներում նյարդա-պարալիտիկ նյութ կիրառելու հրաման տալը նրա որոշումն է եղել` Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնում պատասխան քայլերով: