|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի իրավապահները ձերբակալել են տաքսու վարորդ Վահագն Կարապետյանի հորը, ով նույնպես մեղադրվում է ուղևորներին թունավորելու մեջ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Նշվում է, որ նա նույնպես իր ուղևորներին ջուր է առաջարկել և դրանում հոգեմետ դեղեր ավելացրել, այնուհետև կողոպտել զոհերին:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում 1,5 ամսով կալանավորվել է տաքսու հայ վարորդ Վահագն Կարապետյանը: Ըստ գործակալության աղբյուրի`խուզարկության ժամանակ նրա վարձու բնակարանում հայտնաբերվել է 20 բջջային հեռախոս, կլոզապինի 190 կոճակ և 98 ձեռքի ժամացույց: Հարուցվել է քրեական գործ: Տղամարդն ընդունել է իր մեղքը: