close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում տաքսու հայ վարորդ է ձերբակալվել, ով մեղադրվում է ուղևորներին թունավորելու մեջ

Աշխարհ

18 Հոկտեմբերի 2017, 12:00
 Մոսկվայում տաքսու հայ վարորդ է ձերբակալվել, ով մեղադրվում է ուղևորներին թունավորելու մեջ

Մոսկվայում 1,5 ամսով կալանավորվել է  տաքսու հայ վարորդ Վահագն Կարապետյանը, ով մեղադրվում է իր ուղևորներին թունավորելու մեջ. հայտնում է Москва գործակալությունը:

Ըստ գործակալության աղբյուրի`խուզարկության ժամանակ նրա վարձու բնակարանում հայտնաբերվել է 20 բջջային հեռախոս, կլոզապինի 190 կոճակ և 98 ձեռքի ժամացույց:

Հարուցվել է քրեական գործ: Տղամարդն ընդունել է իր մեղքը:

Քննության տեղեկություններով՝ 2015 թվականից տղամարդը մասնավոր տեղափոխման ծառայություն է մատուցել և տարբեր պատրվակներով իր ուղևորներին առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախապես լուծել է հոգեմետ դեղեր, ապա` կողոպտել:

Ավելի վաղ  Mash էջը հայտնել էր, որ ձերբակալվածին կասկածում են  մոտ 100 սպանության ներգրավվածության համար: Միևնույն ժամանակ, ուժային կառույցներում «Մոսկվա» գործակալության աղբյուրը հերքել է այդ տեղեկությունը:

«Իրականում զոհերը շատ ավելի քիչ են եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում
20 Նոյեմբերի 2017, 14:28 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica