|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթեցմամբ քննարկվում է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծով սահմանվում է, որ ողջ կամ դիակային դոնորից վերցված օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է: Այս օրենքի իմաստով շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը: Խաչատրյանի խոսքով` օրենքն առաջին հերթին Սահմանադրությանն է համապատասխանեցվում:
«Օրենքների մեջ կարևորագույն փաթեթ է նաև արյան ծառայության ստեղծման գաղափարը, որ արյան պաշարների ստեղծման նպատակով իրականացվող գործունեությունը պետք է լինի` դրանով ապահովելով արյան անհրաժեշտություն ունեցող հիվանդների բուժումը, նաև արտակարգ իրավիճակներում դրանց օգտագործմամբ»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի` սահմանվում են այս ծառայության մեջ ընդգրկված ոչ միայն բուժհաստատությունները և համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները, այլ նաև ՀԿ-ները, որոնք նպաստելու են արյան դոնորության զարգացմանը ՀՀ-ում: Բացի այդ` Խաչատրյանի խոսքով` հիմնական սկզբունք է արյան պաշարի ապակենտրոնացման գաղափարը: «Մեկ տեղում ունենալ արյան պաշար ձեռնտու չէ, կարող է հեշտությամբ ոչնչանալ»,- ասաց նա: