|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գևին Ուիլյամսոնի խոսքերը, թե Ռուսաստանը պետք է «բերանը փակի», և նրա «լպիրշությունը» կապել է պատմության մեջ մտնելու ցանկության հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Համակրելի երիտասարդ է, ցանկանում է պատմության մեջ մտնել ամպագոռգոռ հայտարարություններով: Հավանաբար, կրթվածությունն է պակասում»,- ասել է նա:
Ավելի վաղ Ուիլյամսոնը, խոսելով ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի գործի, Լոնդոնի գործողությունների և ՌԴ-ի պատասխան քայլերի մասին, խորհուրդ էր տվել Ռուսաստանին` մի կողմ քաշվել և «բերանը փակել»: