|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Միլան»-ն այսօր Լոնդոնում կմրցի «Արսենալ»-ի հետ: Իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ իր թիմի` հաջորդ փուլ դուրս գալու շանսերի մասին:
«Անգլիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանը բարելավել է իր խաղը: Նա տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստ է: Մեզ դժվար խաղ է սպասվում, բայց այսօր մենք բոլորովին այլ խաղ կցուցադրենք: Շատ լավ ենք պատրաստվել այս խաղին, կանենք հնարավոր ամեն ինչ, քանի որ ոչինչ չունենք կորցնելու»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում «Calciomercato»-ն:
Հիշեցնենք, որ «զինագործներն» առաջին խաղում հաղթել էին 2:0 հաշվով: